ARM | RUS | ENG
+(374) 93 27-88-01
+(374) 55 27-88-01
+(374) 99 27-88-01

 

Ողջունում ենք Ձեզ մեր էջում։

“ԴԻ ՋԻ ՍԵՐՎԻՍ” ընկերությունը շուրջ 15 տարեկան է։

Digitronic

Մեր ընկերությունը "ԴԻՋԻՏՐՈՆԻԿ" ("DIGITRONIC") պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Մենք հանդիսանում ենք ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի, սարքավորումների և աքսեսուարների խոշոր ներմուծող և մանրամեծածախ վաճառք իրականացնող լավագույն ընկերություններից մեկը ՀՀ և ԼՂՀ տարածքում։

Մեր ընկերությունն ունի գազաբալոնային համակարգերի տեղադրման և սպասարկման բազմամյա աշխատանքային փորձ։ Իրականացնում ենք ամբողջական ծառայություններ կապված գազաբալոնային համակարգերի վաճառքի, տեղադրման, սերտիֆիկացման և սպասարկման հետ:

Մեր աշխատանքի ընթացքում մենք գազաբալոնային համակարգեր ենք տեղադրել մեծ քանակությամբ ավտոմեքենաների վրա՝ մարդատար, բեռնատար, ավտոբուս ․․․․

ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐ

                                                                                                   

Մեր ընկերությունը ներմուծում է նաև մի շարք այլ ապրանքանիշերի գազաբալոնային սարքավորումներ՝ “ TOMASETTO” (Իտալիա), “VALTEK” (Իտալիա), “STAKO” (Լեհաստան), “FAGUMIT” (Լեհաստան), “FARO” (Իտալիա), “AC” (Լեհաստան), “AEB” (Իտալիա), որոնք աշխարհի լավագույն արտադրողներից են, մեծամասամբ, ճանաչված են որպես ամենա հուսալիները, և դա ինչպես մեր, այնպես էլ մեր հաճախորդների կարծիքն է:

Աշխատանքին հիմնավոր մոտեցումը և մեր մասնագետների արհեստավարժությունը թույլ են տալիս մեզ երկար տարիներ աշխատել առանց որևէ դժգոհության մեր հաճախորդների կողմից, ինչպես նաև անընդհատ թարմացնել և համալրել մեր տեխնիկական բազան:

Մեզ մոտ գործում են նաև ավտոմեքենաների սպասարկման մի շարք ծառայություններ՝

Մենք ջանք չենք խնայել, ստեղծելու համար մի վայր, որտեղ Ձեր մեքենան կսպասարկվի ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ապահովելով բարձր որակ և հուսալիություն։

Սիրով սպասում ենք Ձեզ

X
ՊԱՏՎԻՐԵԼ ԶԱՆԳ
X
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ